100% օրգանական բամբակից Սուպեր պլյուս տամպոններ ՝ առանց ապլիկատորի, 16 հատ, Organyc
«Organyc» անձնական հիգիենայի ապրանքների շարքը իդեալական է այն կանանց համար, ովքեր գնահատում են բնականը և խուսափում սինթետիկ նյութերի հետ շփումից: Կարևոր է զգալ դաշտանի ընթացքում՝ թարմ, անվտանգ և մաքուր, ապահովել հուսալի պաշտպանություն արտահոսքից: Հիպոալերգեն են: Չեն պարունակում նավթաքիմիական, գերծանրքաշային նյութեր: Չեն պարունակում սինթետիկ բուրավետիչներ։ Օգտագործման առաջին իսկ ամսվա ընթացքում Դուք կզգաք «Organyc» ապրանքատեսակի առավելությունները: Կանխում են հեշտոցային ալերգիկ դերմատիտի առաջացումը, որը հետևանք է սինթետիկ միջոցների օգտագործման: Բամբակյա բնական միջոցները մեղմացնում և վերացնւոմ են նման խնդիրները:
Յուրաքանչյուր տամպոն անհատականորեն փաթեթավորված է, հեշտ է բացվել: Փոխեք տամպոնները ամեն 4-6 ժամվա ընթացքում: Միշտ օգտագործեք տամպոն՝ նվազագույն կլանումով:
«Organyc»-ի միջոցները սպիտակեցված են առանց քլորի, փաթեթավորումները՝ կենսաքայքավող:
Բաղադրությունը.
100% օրգանական բամբակ, 100% օրգանական բամբակյա հիդրոֆոբ, PP ֆիլմ:
- «Organyc»-ը իտալական «CORMAN» ֆիրմայի ապրանքանիշ է, որն առաջատարն է աշխարհում որպես կանանց անձնական հիգիենայի ԲՆԱԿԱՆ միջոցների արտադրող:
- «CORMAN»-ի արտադրանքի որակը և անվտանգությունը հաստատված են ICEA, Soil Association, COTTON INCORPORATED միջազգային հեղինակավոր վկայագրերով:
Mater-bi®