Պայմաններ և դրույթներ
Վճարման եղանակները`
 
Eco-shop.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի
եղանակով:
Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Master, Visa,
Arca, IDram,Telcell վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ 
համակարգերում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը 
հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ
է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը: 
Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց 
վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Կայքի համապատասխան էջում այս
տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:
Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը:
Եթե որևէ պատճառով Ձեզ չի տրամադրվել ՀԴՄ
կտրոն, անհրաժեշտ է այդ մասին անհապաղ տեղեկացնել մեզ:
Քարտով ցանկացած վճարում կատարելիս դուք հաստատում եք, որ հանդիսանում
եք քարտի
օրինական օգտագործող /քարտի սեփականատեր, այլ լիազորված օգտատեր/
և առկա են բոլոր
իրավասությունները գործարք կատարելու համար:  Կայքում գրանցված
հաշվետերը և
քարտապանը համապարտ պատասխանատվություն են կրում ընկերության
հանդեպ առկա
բոլոր դրամական պարտավորությունների համար: Ընկերության պահանջով՝
կախված
պատվերի տեսակից և գումարի մեծությունից,  կարող են պահանջվել
այլ լրացուցիչ
երաշխիքներ առաքումն իրականացնելուց առաջ, եթե վճարում կատարող
քարտապանը և/կամ
գրանցված օգտատերը չեն նույնացվում կամ դրանք տարբեր անձինք
են:
 
Կանխիկ վճարման պայմանները`
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք
է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում
է դրա դիմաց վճարել հետագայում:
Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք 
հակասում են ՀՀ օրենսդրությանը: 
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: 
Գները կարող են միակողմանի փոփոխվել ընկերության
կողմից: 
 Պատվիրված
ապրանքի վերադարձ կամ փոխանակում`
 
Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային
փոփոխություններ, կարող եք
վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ
կտրոնը կամ 
հաշիվ-ապրանքագիրը՝ բացառությամբ այն ապրանքերի, որոնք ՀՀ
օրենսդրության համաձայն
ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման:
Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը
պայմանավորված է նրա
որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքիչի
օգնությամբ փոխարինել տվյալ
ապրանքը մեկ ուրիշով: 
Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ
նույն ապրանքախմբին
պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և
ցանկանում եք փոխարինել
այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է
միայն ապրանքների
գների տարբերությունը` առկայության դեպքում:
 Էլեկտրոնային նամակներ և
հաղորդակցություն`
 
Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք
ուղարկում, Դուք հաղորդակցվում
եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային
նամակներ ուղարկելով կամ
Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով:
Փոխադարձ գործարքները պատշաճ
ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս`
ստանալու մեր
էլեկտրոնային հաղորդակցությունը:
Eco-shop.am-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ
բնույթի էլեկտրոնային
նամակներ(emails) ի պատասխան Ձեր նամակների
Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ
տեղեկությունը,
ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ
կստանաք միայն
այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:
Կայքի պատասխանատվությունը`
 
Eco-shop.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը
Ձեր կողմից
արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք:
Այդ առաջարկը
համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում
է պատվերը
հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: