Կեչու հակացելյուլիտային յուղ, 100մլ, WELEDA
Համակարգված ազդում է մարմնի պրոբլեմային հատվածների վրա։ Արագ հեռացնում է ավելորդ ճարպը և ձգում մաշկը՝ վերադարձնելով նախկին առաձգականությունը։ Կազմվածքի կոնտուրն ավելի հստակ է դարձնում։ Հեշտ ներծծվում է՝ չթողնելով հետքեր։
Երիտասարդ կեչու տերևների, ռոզմարինի և պոնտական ասեղուկի մզվածքը ակտիվացնում են մաշկի և ենթամաշկային բջջանյութի նյութափոխանակությունը։ Դրանց ազդեցությունը կայանում է դժվար հալվող ճարպերի ճեղքմամբ, որոնք առաջացնում են գնդանման ճարպերի կուտակումներ մաշկի տակ։ Դրանք կարգավորում են նաև օրգանիզմում հյուսվածքների հեղուկային բալանսը՝ հեռացնելով ավելցուկը։ Ծիրանի կորիզի, ժոժոբայի և վիտամիններով հարուստ ցորենի ծլած սերմերի յուղերը նպաստում են մաշկի միակցիչ հյուսվածքի մանրաթելերի բնական վերականգնմանը և վերականգնում նաև մաշկի մակերեսի նախկին հարթությունը։ Հատուկ ընտրված և մանրակրկիտ բալանսավորված բնական եթերայուղերի համադրությունը ունի կենսունակ ազդեցություն ողջ մաշկի և ենթամաշկային բջջանյութի համար՝ կանխելով մաշկի ստրիաների (զոլեր, растяжки) առաջացումը։ Յուղի ռեգուլյար օգտագործման դեպքում մաշկը կրկին դառնում է հարթ, էլաստիկ և ձիգ։
Օգտագործման եղանակը.
կեչու հակացելյուլիտային յուղը շրջանաձև շարժումներով քսել մաշկին օրական երկու անգամ՝ 4 շաբաթվա ընթացքում։ Ավելի հեռահար էֆեկտի համար խորհուրդ է տրվում յուղի ամենօրյա օգտագործումը նաև հետագայում։
Բաղադրությունը.
ծիրանի կորիզների, ժոժոբայի, ցորենի ծլած սերմերի յուղեր, կեչու տերևների, պոնտական ասեղուկի արմատային ցողունի և ռոզմարինի տերևների յուղային մզվածք, լինալոոլ*, ցիտրոնելոլ*, Հերանիոլ*, Ցիտրալ*:
* - բնական եթերայուղերի խառնուրդ: