Ձեռքի կրեմ «Վարդ», 75 մլ, Urtekram
Ձեռքի օրգանական կրեմ` հազարավոր վարդերի նուրբ, ներդաշնակ բույրով: Բնական նշի, շիի և ժոժոբայի յուղերը հոգատար խնամք կտան Ձեր ձեռքերին: Վավերացված է ECOCERT Greenlife-ի կողմից, COSMOS ORGANIC-ի հետ համաձայն: 100% բնական բաղադրիչներ։
Օգտագործման եղանակը.
Քսել փոքր քանակությամբ կրեմ ձեռքերին, շփել, թողնել ներծծվի։
Բաղադրությունը.
Ջուր, բուսական յուղեր, նշի յուղ *, շի յուղ *, գլիցերին **, եգիպտացորենի օսլա *, ցինկի ռիցինոլատ, ժոժոբայի յուղ *, գնարբուքի յուղ *, բազմաշաքար, կիտրոնաթթու, վարդագույն խորդենու յուղ *, վարդի տերևների քաղվածք *, կղբենու(մագնոլիա) կեղևի քաղվածք, վիտամին E:
* - Օրգանական տնկարկներով
** - Պատրաստված է օրգանական բաղադրիչներով։