բնական Հանքային բուժիչ ջուր «Դոնաթ մագնեզիում», 1լ

  • 2,900.00 Դ

  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ
  • Ապրանքանիշը: Stelmas
  • Մոդելը: 3838600041157


«Դոնաթ» հանքային ջուրն արդյունահանվում է Սլովենիայում։  «Դոնաթ Mg»-ն օգտագործում են 3-4 շաբաթ կուրսերով մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման, ինչպես նաև օրգանիզմը մաքրելու նպատակով արդեն ավելի քան 400 տարի։

Մագնեզիումի բացառիկ պարունակությամբ ջուր՝ Мg+ ավելի քան 1000 մգ/լ:

«Դոնաթ» հանքային ջուրը հզոր ազդեցություն ունի օրգանիզմի էներգետիկ և նյութափոխանակության պրոցեսեների վրա։

Ջրում մագնեզիումը գոյություն ունի լուծված տեսքով։ Շնորհիվ ածխածնի երկօքսիդի և հիդրոկարբոնատի առկայության՝ այն հրաշալիորեն ներծծվում է աղեստամոքսային համակարգից։ Օրգանիզմը լրացուցիչ էներգիա չի ծախսում մագնեզիումը լուծելու համար․ այն միանգամից ուղղվում է դեպի բջիջներ և բիոքիմիական ռեակցիաների մեջ մտնում օրգանիզմում, կլանվում և արտազատվում է՝ վնասական ազդեցություն չթողելով։

Մագնեզիումի օրական պահանջը (300-400 մգ)  լրացվում է 500մլ հանքային ջուր խմելով!

Կիրառման ցուցումներ.

«Դոնաթ Mg» բուժիչ հանքային ջուրը նախատեսված է կուրսային կիրառման համար հետևյալ նպատակներով․

  • Օրգանիզմի մաքրում - «Դոնաթ Mg»-ը ստամոքսի վրա ունի սպազմոլիտիկ ազդեցություն (հանում է սպազմը), բարելավում է պերիստալիզը, բարելավում ստամոքսի շարժիչ-էվակուացման գործառույթը, ուժեղացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, ունի խոլերետիկ ազդեցություն, օգնում է վերացնել տոքսինները և արագորեն թարմացնում է բջիջները:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 200-300 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 150-200 մլ: 

  • Շաքարային դիաբետ - «Donat Mg»-ն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում է նրա կլանումը հյուսվածքների միջոցով, նպաստում է ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից ավելի լավ ինսուլինի արտադրությանը և կանխում  շաքարախտի անոթային բարդությունների զարգացումը:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին,150-200 մլ; ճաշից և ընթրիքից առաջ՝ 100-150 մլ: Զուգահեռ ընթացքող հիվանդությունների առկայության դեպքում, ընդունման կուրսը (ռեժիմը, չափաբաժինը, ջերմաստիճանը) ցանկալի է համաձայնեցնել բժշկի հետ:

  • Հոդատապ (Подагра ) - «Donat Mg» - ը բարելավում է նուկլեինաթթվի փոխանակությունը, նվազեցնում է արյան մեջ միզաթթվի մակարդակը:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 150 մլ: 

  • Փորկապություն - «Donat Mg» - ը մեծացնում է լեղու արտազատումը, ինչպես նաև ուժեղացնում է աղիքային շարժունակությունը ՝ դրանով իսկ ապահովելով թուլացնող ազդեցություն:

Կիրառություն. Խմել տաք վիճակում 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 300-350 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 100-200 մլ /սենյակային ջերմաստիճանի/: 

  • Ճարպակալում - «Donat Mg» -ն խթանում է նյութափոխանակությունը, բարձրացնում է ճարպերի ճեղքումը և դուրս բերումը, արագացնում է մարմնից տոկսինների և հեղուկների հեռացումը, նվազեցնում է քաշը` առանց մակրո և միկրոէլեմենտների կորստի:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 150 մլ: 

  • Գաստրիտ, այրոց - «Donat Mg» - ը չեզոքացնում է թթվայնությունը, վերացնում է սպազմերը, խթանում է պիստաստալիզը, բարելավում է արյան շրջանառությունը և ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթի ռեգեներացիան:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 150 մլ: 

  • Ստամոքսախոց, տասներկումատնյա աղիքի խոց - «Donat Mg»-ը չեզոքացնում է թթվայնությունը, սպազմերը, խթանում է պերիստալիզը, բարելավում է արյան շրջանառությունը և ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթի ռեգեներացիան:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 150 մլ: 

  • Քրոնիկ հեպատիտ, պանկրեատիտ, խոլեցիստիտ - «Donat Mg»-ը բարելավում է լեղապարկի դատարկումը, հանգստացնում է լեղու ծորանի ելքի սֆինկտերը,  բարելավում է լեղու բաղադրությունը, ռեգեներացնում է լյարդի բջիջները, բարելավում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի արյան շրջանառությունը։

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 150 մլ: 

  • Օքսալուրիա և ֆոսֆատուրիա - «Donat Mg»-ը կալցիումային քարերի ձևավորման բնական կանխարգելիչ միջոց է:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 150 մլ: 

  • Սթրեսը, քրոնիկ հոգնածության սինդրոմը - «Donat Mg» - ը թեթևացնում է դեպրեսիայի ախտանիշները, ապատիան, նվազեցնում է դյուրագրգիռությունը, գրգռվածությունը, բջիջներում էներգիա է կուտակում, մեծացնում է ուշադրությունը, բարելավում հիշողությունը, նորմալացնում է իմպուլսների փոխանցումը մկանային բջիջներին, մեծացնում է մկանների ուժն ու տոնայնությունը:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝ 150 մլ: 

  • Աբստինենտային համախտանիշ (похмелье) - «Donat Mg»- ը վերականգնում է արյան հիմնաթթվային հավասարակշռությունը, թեթևացնում է ջրազրկման և ալկոհոլային թունավորման ախտանիշները, լրացնում է կարևորագույն միկրոտարրերի կորուստը, նորմավորում է արյան ճնշումը և մեղմացնում անհանգստության համախտանիշները: Նորմավորում է քունը:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 250-350 մլ, այնուհետև օրվա ընթացքում 150մլ յուրաքանչյուր 2 ժամը մեկ:

  • Հիպերտոնիա, արյան խոլեստերինի իջեցում - մագնեզիումը բարենպաստ ազդեցություն ունի արյան անոթների տոնուսի վրա, հանում է սպազմը, և դրանով իսկ նորմալացնում է արյան ճնշումը, արդյունքում `միգրենի ախտանիշները թեթևանում են, անհետանում է շնչարգելությունը։

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝  100-200 մլ:

  • Լեղաքարերի առաջացման կանխարգելում - մագնեզիում իոնները բարելավում են լեղապարկի դատարկումը, միևնույն ժամանակ, հանգստացնում են սֆինկտերը լեղապարկի ելքի մոտ։

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝  100-200 մլ:

  • Արական անպտղություն - մագնեզիումն ապահովում է սպերմատոզոիդների    բարձր շարժունակություն: Դրանցում մագնեզիումի փոխանակման կամ անբավարարության դեպքում նկատվում է շարժունակության անկում (անկենդանություն):

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝  100-200 մլ:

  • Մագնեզիումի պակաս - «Donat Mg» հանքային ջրի 500 մլ պարունակում է մագնեզիումի (Mg2+) անհրաժեշտ քանակը , որը շատ լավ կլանվում է օրգանիզմի կողմից։ Մագնեզիումի անբավարարության դեպքում Դոնաթը բավարար միջոց է արդյունավետ բուժման համար:

Կիրառություն. Խստորեն 15-20 րոպե սնունդից առաջ. առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 100-200 մլ, ճաշից և ընթրիքից առաջ՝  100-200 մլ:


Հակացուցումները - երիկամների սուր և քրոնիկ անբավարարություն; Վիրաբուժական միջամտություն պահանջող լեղապարկի հիվանդություն; Ուռուցքային հիվանդություններ․ հիմնական հիվանդության սրման կամ դեկոմպենսացիայի ժամանակահատվածը; հոսպիտալացում և հիվանդանոցային բուժում պահանջող պայմաններ; ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի վերջին սրացումներ՝ արյունահոսությամբ:

ԿԱՐԵՎՈՐ! Ստուգեք հակացուցումները: Բուժման և կանխարգելման արդյունավետ կուրս անցնելու համար «Դոնաթ Mg» բուժական հանքային ջրի ռեժիմը, ջերմաստիճանը և դեղաչափը պետք է համաձայնեցնել բժշկի հետ:


Բաղադրություն.

Մագնեզիում (Mg) 850-1200 մգ/լ;

Նատրիում (Na) 1200-2000 մգ/լ;

Կալցիում (Ca) 300-480 մգ/լ;

Հիդրոկարբոնատներ (HCO) 6300-9400 մգ/լ;

Սուլֆատներ (SO4) 1800-2700 մգ/լ;

Քլորիդներ (Cl) ≤ 100 մգ/լ;

PH 6.25

Ընդհանուր հանքայնացումը՝ 10.5-15.9 գ/լ

Արտադրող՝ «Droga Kolinska, Zivilska industrija, d.d» Սլովենիա




 



Գրել կարծիքը

Գրել կարծիքը

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիքը նշելու համար