ՈՒնիվերսալ սնուցող քսուկ SKIN FOOD, 75 մլ, Weleda

  • 8,500.00 Դ

  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ
  • Ապրանքանիշը: WELEDA
  • Մոդելը: 4001638093989


Բազմաֆունկցիոնալ քսուկ՝ հարուստ տեքստուրայով և 100% բնական բաղադրիչներով ինտենսիվորեն հոգ է տանում չոր և ջրազրկված դեմքի, ձեռքերի և մարմնի մաշկի մասին։ Անգլիական "SKIN FOOD" ավանումը նշանակում է "մաշկի սնուցում"։ Ստեղծված լինելով 1926 թվականին՝ այս պրոդուկտը շարունակում է Weleda-ի ավանդույթները՝ բուժիչ բույսերի միջոցով օգնելով մաշկին լրացնել սննդարար նյութերի պակասը: Հատուկ բուսական յուղերի շնորհիվ այն խորը ներթափանցում է և վերականգնում մարմնի նույնիսկ կոշտացած հատվածները (արմունկներ, ծնկներ, կրունկներ), ինչպես նաև ապահովում է երկարատև պաշտպանություն քամուց և ցրտից: Օրգանական երիցուկի, կալենդուլայի և մանուշակի հանգստացնող քաղվածքների համադրությունն ապահովում է հարմարավետության զգացողություն, իսկ ռոզմարինի տոնավորող քաղվածքը թարմացնում է հոգնած և գունատ մաշկը: Նուրբ բույրը պայմանավորված է քաղցր նարնջի և նարդոսի եթերայուղերի տաք բույրերով: Կիրառելի է վեգանների համար: Մաշկաբանորեն ստուգված է։

Բաղադրություն՝  Ջուր Արևածաղկի յուղ Նուշի յուղ Մեղրամոմ Սպիրտ Պոլիգլիցերիլ-3 պոլիրիզինոլեատ Գլիցերին Լիմոնեն Եռագույն մանուշակի քաղվածք Բուրավետիչ Հիդրոլիզացված մեղրամոմ Սորբիտան օլիվատ Ռոզմարինի տերևների քաղվածք Երիցուկի քաղվածք Կալենդուլայի ծաղիկների քաղվածք Արգինին Օծանելիքի կոմպոզիցիա (բուրավետիչ) Լինալոոլ Ցինկի սուլֆատ Հերանիոլ Ցիտրալ Կումարին՝ բնական յուղերի մզվածքից:

Գրել կարծիքը

Գրել կարծիքը

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիքը նշելու համար