Հաստատուն հետքերի վերացման ունիվերսալ լվացող միջոց ''ՆԱՐԻՆՋ'' 500մլ

  • 3,850.00 Դ

  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ
  • Ապրանքանիշը: SODASAN
  • Մոդելը: 4019886001403


Ուժեղ աղտոտվածության հեռացման համար նախատեսված ՛՛Նարինջ՛՛ ունիվերսալ միջոցը իրենից ներկայացնում է գերկոնցենտրացված, տնտեսող միջոց տան բոլոր հարթ մակերևույթների մանրակրկիտ մաքրման համար /հատակ, սալիկներ, սանտեխնիկա և այլն/։ Բարձր էֆեկտիվությամբ բուսական բաղադրիչները հեռացնում են ճարպը, հաստատուն աղտոտվածությունը, ռետինի, գրիչի, յուղաներկի, սոսնձի, ֆլոմաստերների, եղունգների լաքի հետքերը։ Մաքուր եթերային յուղերը հեռացնում են տհաճ հոտերը և թողնում թարմ նարնջի բուրմունք։ Մաշկի համար բարենպաստ ազդեցությունը հաստատված է մաշկաբանների կողմից։


Օգտագործման եղանակը.

Սովորական մաքրության համար բավարար է մեկ կաթիլը՝ 3 մլ 10լ ջրին։ Շատ ուժեղ աղտոտվածության դեպքում չափաբաժինը կարող է ավելացվել։

Բարձր կոնցենտրացիայով այս միջոցից՝ փաթեթում 500մլ, կարելի է պատրաստել 1650լ մաքրող լուծույթ: 


Բաղադրությունը.

>30% շաքարի հիմքով ՄԱՆ, ջուր, 5-15% Կոկոսի յուղի սպիրտի սուլֆատ, <5% նարնջի յուղ, էթանոլ, ցիտրատ, լիմոնեն, լինալոոլ, կարամել:


Գրել կարծիքը

Գրել կարծիքը

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիքը նշելու համար