Կտորեղենի փափկեցնող միջոց ''ԴԵՂՁ'' SODASAN (արագ արդուկման համար) 750մլ

  • 3,400.00 Դ

  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ
  • Ապրանքանիշը: SODASAN
  • Մոդելը: 4019886016063


Կտորեղենի փափկեցնող միջոց ՛՛ԴԵՂՁ՛՛-ը ապահովում է ձեր սպիտակեղենի իդեալական մաքրությունն ու բացառիկ փափկությունը։ Կտորեղենի փափկեցնող SODASAN միջոցը ստեղծված չէ որպես դասական սպիտակեղենի կոնդիցիոներ, որը պարուրում և ներծծվում է կտորի մանրաթելերի կողմից։ Լիմոնաթթու պարունակող ինովացիոն բանաձևի շնորհիվ SODASAN փափկեցնող միջոցը նրբորեն հեռացնում է կտորի մանրաթելերից անպետք կրաքարի և լվացման միջոցի մնացորդները, հարթեցնում ու հեշտացնում է արդուկման հետագա պրոցեսը։ Բնական եթերային յուղերը հաղորդում են սպիտակեղենին թեթև, նրբաճաշակ բուրմունք։ Ալոե-վերայի հյութով ինովացիոն բանաձևը ձեր հագուստը դարձնում է հաճելի և հարմարավետ կրելու համար։ Կարող է օգտագործվել նաև նուրբ կտորների համար։ Մաշկի համար բացառիկ հարմարավետությունը հաստատված է մաշկաբանների կողմից։ Համապատասխանում է վեգանների համար։ Փաթեթավորումը պատրաստված է 100% վերամշակվող հումքից։

Օգտագործման եղանակը.
Օգտագործումից առաջ թափահարել։ Մեքենայով լվացման համար․ 1 չափիչ բաժակ (= 40 մլ) նյութից լցնել լվացքի մեքենայի ողողման բաժին։ Ձեռքով լվացքի համար․ 1/2 չափից բաժակ (= 20 մլ) նյութից լցնել վերջնական պարզաջրման ժամանակ։

Բաղադրությունը.
 >30% ջուր, 15 - 30% լիմոնաթթու, <5% քսանթանային մաստակ, ցիտրատ, եթերային յուղեր, բուսական բետաին, լաուրիլ գլյուկոզիդ, դեցիլ գլյուկոզիդ, ալոե-վերա: 

Գրել կարծիքը

Գրել կարծիքը

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիքը նշելու համար