«Զայեչիցկայա դառը», 0.5լ

  • 2,900.00 Դ



Հանքային ջուրը հիմնականում օգտագործվում է որպես առանց արտահայտված կողմնակի ազդեցությունների բնական լուծողական միջոց։

Ունի թթվանեյտրալիզացնող ազդեցություն, այդ իսկ պատճառով էլ խորհուրդ է տրվում բարձր թթվայնությամբ հիվանդներին, նաև ունի լեղամուղ հատկություն։

Բուժիչ հանքային «Զայեչիցկայա Դառը» ջուրն իրենից ներկայացնում է բնական չգազավորված սուլֆատամագնեզիումային ջուր, որը բացառիկ է պարունակվող մագնեզիումի քանակով։ Բացի դրանից, հանքային ջրի բաղադրության մեջ մտնում են ֆտորիդներ, քլորիդներ, կալիում, կալցիում և նատրիում։

Այս ջրի բուժիչ հատկությունները Եվրոպայում հայտնի են ավելի քան 300 տարի, երբ այն սկսել են արդյունահանել չեխական Զայեչնիցա-ու-Բեչովա (Հյուսիսային Բոհեմիա) քաղաքի մոտակայքում գտնվող աղբյուրներից։ Հարյուրյամյակների ընթացքում ջրի արդյունահանման տեխնոլոգիաները մնացել են անփոփոխ։ Այսօր «Զայեչիցկայա Դառը» հանքային բուժիչ ջուրը շշալցնում են լուսապաշտպանիչ վառ (կոբալտագույն) շշերում, ինչը երկար ժամանակ պահպանում է ջրի բացառիկ բաղադրությունը։


Կիրառման ցուցումները. 

«Զայեչիցկայա Դառը» խուրհուրդ է տրվում գաստրոէնտերոլոգների կողմից այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են․

  • ստամոքսէզոֆագելային ռեֆլյուքս հիվանդություն (GERD);
  • ստամոքսի և 12-մատյնա աղիքի խոց;
  • քրոնիկ գաստրոդուոդենիտ;
  • լեղամուղ ուղիների դիսկինեզիա;
  • խոլանգիտներ;
  • քրոնիկ խոլեցիստիտ;
  • լեղաքարային հիվանդություն;
  • քրոնիկ կալկուլեզային խոլեցիստիտ;
  • հետխոլցիստէկտոմիայի համախտանիշ (լեղապարկի հեռացումից հետո):

Հանքային ջուրը կարելի է օգտագործել թե՛ ռեգուլյար, թե՛ տյուբաժային պրոցեդուրաներ իրականացնելու համար (ողջ աղեստամոքսային համակարգի մաքրման և աշխատանքի կարգավորման պարզ գործընթաց, որի ընթացքում մաքրվում է լեղապարկն ու լեղամուղ ուղիները, լյարդը՝ բիլիռուբինի և խոլեստերինի կուտակումներից)։

«Զայեչիցկայա Դառը» հանքային ջուրը հարուստ է մագնեզիումի բնական իոններով, ինչը հնարավորություն է տալիս կիրառել այն փորկապության բուժման ժամանակ որպես նուրբ լուծողական միջոց հետևյալ հիվանդությունների դեպքում․

  • գրգռված աղիների համախտանիշ;
  • սիգմոնման աղիքի երկարում (դոլիհոսիգմա);
  • տարբեր ծագման հաստ աղիքի հիպոտոնիկ վիճակ (շարժունակության անկում)

Հանքային ջուրն ունի հակաբորբոքային էֆեկտ, բարձրացնում է աղիքի լորձային մակերևույթի պաշտպանական հատկությունները, նորմավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Շնորհիվ մագնեզիումի բարձր պարունակության՝ հանդիսանում է հզոր միջոց ճարպակալման, խրոնիկ հոգնածության համախտանիշի և աթերոսկլերոզի բուժման համար։


Կիրառման կանոնները.

Խորհուրդ է տրվում օգտագործել ջուրը առավոտյան սոված փորին կամ երեկոյան քնից առաջ՝ սկսելով 100մլ - 200մլ։ Օգտագործման տևողությունը 21 օր է՝ տարեկան 2-3 անգամ։

Տյուբաժի համար անհրաժեշտ է օգտագործել 200մլ հանքային ջուր սոված փորին, հետո պառկել ձախ կողմի վրա դրված տաք ջեռոցի վրա։ Սա կարելի է անել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, որպեսզի բացառվի շարժուն լեղաքարերի առկայությունը, որոնք դուրս գալուց կարող են փակել լեղուղիները։

Համաձայն իր անվանման՝ հանքային ջուրն ունի դառը համ։ Եթե դա տհաճ զգացողություններ է առաջացնում, կարող եք խառնել հանքային ջուրը մեկ այլ հանքային ջրով 1։1 հարաբերակցությամբ։

Սխալ կլինի նաև «Զայեչիցկայա Դառը» հանքային ջրի անընդմեջ օգտագործումը փորկապության բուժման համար։ Դա կախվածություն և միկրոէլեմենտների դիսբալանս կառաջացնի։ Հանքային ջուրը պետք է օգտագործել փուլերով։


ՕԳՏՈԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՔ ԲԺՇԿԻ ՀԵՏ:


Հակացուցումները.

Հիմնական հակացուցումները վերաբերվում են այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են արյունաշրջանառության հետ կապված շեղումները (սրտանոթային անբավարարություն), խրոնիկ երիկամային անբավարարություն, ինսուլինային տիպի շաքարային դիաբետ և դրա բարդացումներ։


Բաղադրությունը.

Նատրիում (Na +) 1750-2230 մգ / լ;

Կալիում (K +) 620-700 մգ / լ;

Ցինկ (Zn2 +) 0.03-0.23 մգ / լ;

Մագնեզիում (Mg2 +) 4800-5050 մգ / լ;

Կալցիում (Ca2 +) 300-555 մգ / լ;

Լիթիում (Li +) 5.6 մգ / լ;

Ֆտոր (F–) 1,40-2,25 մգ / լ;

Քլորիդներ (Cl-) 405-445 մգ / լ;

Յոդ (I-) 0.2-0.4 մգ / լ;

Սուլֆատներ (SO42-) 22 500-22850 մգ / լ;

Հիդրոկարբոնատներ (HCO3) 850-2 320 մգ / լ;

Բրոմ (Br) 2.0 մգ / լ;

Սիլիկաթթու (H2SiO3) - 33,6 մգ / լ 

Ընդհանուր հանքայնացում` 33.1-34.8 գ / լ

pH - 7.62


Արտադրող` BOHEMIA HEALING MARIENBAD WATERS a.s., Չեխիա


Գրել կարծիքը

Գրել կարծիքը

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիքը նշելու համար