Կեչու հակացելյուլիտային յուղ, 100մլ, WELEDA

  • 16,000.00 Դ

  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ
  • Ապրանքանիշը: WELEDA
  • Մոդելը: 4001638500821


Համակարգված ազդում է մարմնի պրոբլեմային հատվածների վրա։ Արագ հեռացնում է ‎ավելորդ ճարպը և ձգում մաշկը՝ վերադարձնելով նախկին առաձգականությունը։ Կազմվածքի կոնտուրն ավելի ‎հստակ է դարձնում։ Հեշտ ներծծվում է՝ չթողնելով հետքեր։ ‎ 
Երիտասարդ կեչու տերևների, ռոզմարինի և պոնտական ասեղուկի մզվածքը ակտիվացնում են ‎մաշկի և ենթամաշկային բջջանյութի նյութափոխանակությունը։ Դրանց ազդեցությունը ‎կայանում է դժվար հալվող ճարպերի ճեղքմամբ, որոնք առաջացնում են գնդանման ճարպերի ‎կուտակումներ մաշկի տակ։ Դրանք կարգավորում են նաև օրգանիզմում հյուսվածքների ‎հեղուկային բալանսը՝ հեռացնելով ավելցուկը։ Ծիրանի կորիզի, ժոժոբայի և վիտամիններով ‎հարուստ ցորենի ծլած սերմերի յուղերը նպաստում են մաշկի միակցիչ հյուսվածքի ‎մանրաթելերի բնական վերականգնմանը և վերականգնում նաև մաշկի մակերեսի նախկին հարթությունը։‎ Հատուկ ընտրված և մանրակրկիտ բալանսավորված բնական եթերայուղերի համադրությունը ‎ունի կենսունակ ազդեցություն ողջ մաշկի և ենթամաշկային բջջանյութի համար՝ ‎կանխելով մաշկի ստրիաների (զոլեր, растяжки) առաջացումը։ Յուղի ռեգուլյար ‎օգտագործման դեպքում մաշկը կրկին դառնում է հարթ, էլաստիկ և ձիգ։ 

Օգտագործման եղանակը.
կեչու հակացելյուլիտային յուղը շրջանաձև շարժումներով քսել ‎մաշկին օրական երկու անգամ՝ 4 շաբաթվա ընթացքում։ Ավելի հեռահար էֆեկտի համար ‎խորհուրդ է տրվում յուղի ամենօրյա օգտագործումը նաև հետագայում։ 

Բաղադրությունը.
ծիրանի կորիզների, ժոժոբայի, ցորենի ծլած սերմերի յուղեր, կեչու տերևների, պոնտական ‎ասեղուկի արմատային ցողունի և ռոզմարինի տերևների յուղային մզվածք, լինալոոլ*, ցիտրոնելոլ*,  Հերանիոլ*, Ցիտրալ*: 
* - բնական ‎եթերայուղերի խառնուրդ:

Գրել կարծիքը

Գրել կարծիքը

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիքը նշելու համար